«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարարակական կազմակերպությունը (անգլերեն հապավումը ”EREO” NGO) հիմնադրվել է 2014 թվականին: 2017թ-ի նոյեմբերից կազմակերպությունը  հիմնադրեց ՛՛EREOstyle՛՛կարի և տպագրության սոցիալական ձեռնարկությունը: Վերջինիս ստեղծման հիմնական նպատակներից է` հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի ստեղծումը, ինչպես նաև ՀԿ-ի գործունեության կայունության ապահովումը: Պատրաստում ենք ավանդական հայկական տիկնիկներ, գոգնոցներ, տարբեր տեսակի դեկորատիվ բարձեր, պայուսակներ, ինչպես նաև մատուցում ենք ասեղնագործ ծառայություններ (հագուստի, բարձերի, սրբիչների, տարբեր կտորների վրա ասեղնագործություն` հատուկ ասեղնագործ մեքենայով):

  • Հայկական ազգային տիկնիկներ` պատրաստվում են տարբեր գույնի և նկարազարդված կտորներից, չափսերը հասնում են 16-30 սմ, որոշ տեսակներ պարունակում են թեյ-խոտաբույսերով (ուրց, դաղձ, նանա, մասուր, ալոճ և այլն) լցոնված պարկեր (վերջինս տեղադրված է տիկնիկի հագուստի ներսում), իսկ որոշ տեսակներ ունեն մագնիսներ, կախիչներ և այլն: Նպատակը մշակույթի պահպանում, գյուղացիների համար աշխատատեղերի ստեղծում (խոտաբույսերի հավաքում)
  • Գոգնոցներ` մեծահասակների (ավանդական հայկական նախշազարդերով) և մանկական (տարբեր ապլիկացիաներով և նկարազարդումներով)
  • Անկողնային պարագաներ
  • Դեկորատիվ բարձեր` սմայլի, տարբեր ծաղիկների տեսքով, սրտաձև և այլն (օգտագործվող կտորը` խավավոր գործվածք, ատլաս, ներսում պարունակում է սինտեպոն), քաշը` 300-550 գրամ
  • Տարբեր նկարազարդումներով պայուսակներ (նկարված են ձեռքով, կիրառվում է ակրիլ և ենթարկվում ջերմային մշակման՝ որակի պահպանման նպատակով)
  • Ասեղնագործություն տարբեր տեսակի կտորների վրա
  • Թերմո բաժակների, ափսեների, շապիկների, փազլների տպագրություն:

Այս ամենը ՛՛EREOstyle՛՛-ի հիմնական ապրանքատեսակներն են, իսկ անընդհատ նորացվող ապրանքատեսակների մասին կարող եք տեղեկատվություն ստանալ կայքի ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժնում, ինչպես նաև պաշտոնական մեր ֆեյսբուքյան էջում https://www.facebook.com/ereostyle/